Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
Արտասունքն՝ աղբրիցն էլ ավելի էին զոռ տալիս, որ աչք ու սիրտ հովացնեն, բայց ներսի կրակն ու բոցը բոլորը ցամաքացնում, ակը խավարացնում էին:
Ի՜նչպես մոտանար, ի՜նչպես հեռանար:
Ուխտավորների թոզը քիչ քիչ մոտանում էր, ողորմելի երիտասարդի լերդն ու թոքը չորանում:
Նրա տեսածը մեկ տասնը հինգ տարեկան աղչիկ էր, ղորդ ա, շորերը կտրատված, երեսն արևն էրած, բայց աչքը որ աչքին չառավ, հազար թուր սրտումը ցցվեցավ, ո՛չ սպանեց, ո՛չ դուս ճոթռեց, որ մնացած հոգին ու ջանն էլ՝ նրա ոտի տակին տա:
Հալևորը՝ ճամփիցը բեզարած՝ քուն էր մտել:
Հենց գիտես, երկնքի լիսն երեսին պտտում ըլեր, էնպես անմեղ, հանգիստ էր նրա քունը:
Փարիխանը՝ (էս էր էն անմեղ հրեշտակի անունը՝) որ աշխարքումն էլ ոչով չուներ, էն ծերիցը սավահի, էն ոսկեթել գլուխը դրել նրա դոշին, մեկ ձեռով հով էր տալիս, մեկ ձեռով ջրի հետ խաղում:
Երկնքին նայելիս՝ հենց գիտեիր՝ նրա հոգին շնչի հետ դուս ըլեր գալիս, որ Ասսանից խնդրի, էն հալևորի շվաքն էլա՝ իր եթիմ գլխիցը պակաս չանի:
էնպես սաստիկ ձին քշելով էլ էկել էր Վանին, բայց ջարդված ծերունին ոչինչ չէ՛ր իմացել, Փարիխանն էր ձենիցն իմացել, որ էկողը Հայ Քրիստոնյա պտեր ըլիլ, էլ չէ՛ր վախեցել, չէ՛ր իր բարի հոգեհոր քունը կտրել, մազն երեսին էր քաշել, չունքի գլխինը գդակ էր, ու մոտովն անց կենալիս՝ բեղաֆիլ ունքի տակիցը աչքը մի պտտեց, որ Վանու ոտն ու ճամփեն բռնեց:
Խոսք բաց աներ, լեզուն չէ՛ր բռնում:
Տեսնում էր՝ որ էս էն պատկերն ա, որ իրան գիշեր, ցերեկ տանջում էր, լիս չէ՛ր ընկնում, բայց երեսին մտիկ անիլն էլ չէ'ր համար՛ձակում, չունքի երկուսն էլ ջահել, երկուսն էլ ղարիբ՝ էն ի՞նչ անսիրտ, անօրեն մարդ պտեր ըլիլ, որ անտես, անճանաչ աղչկա՝ օրը ճաշին՝ բաց աչքով մտիկ անի, ո՞ւր մնաց, հետը խոսա:
Հայի արի՞ն չէ՛ր նրա սրտումը, որ էսպես անօրենք բանը բռնի:
Ջրին մոտանար, վախում էր, թե ջիվան Փարիխանը ահու՝ իր վաստկած հորը վեր կացնի, քնահարամ անի, ու նրա էկած ճամփեն, նրա կերած կաթն անիծի:
Հոգին վառվել էր, աչքը սևացել, ոտները քարացել, ձեռները թուլացել:
Ճարը որ կտրվեց, ձիու ջիլավն առավ ձեռը, մեկ քարի վրա թինկը տվեց, ձեռը դոշին խաչեց ու էս բայաթին ասեց:
«Ի՜նչ արի, ա՜խ ինչ արի.Ձեզ ա՜յ սարեր՝ ի՞նչ արի.Թե մեղք ունիմ, հոգիս ա՛ռ,Արի՛, հրեշտակ իմ՝ արի՛:
Սրտովս գնում ա՝ ա՜խ՝ արին.Ո՛չ չար գիտեմ, ո՛չ բարին.Աշխարս ա դառն, ու խավար.Հոգիս, մարմինս ի՞նչ արին:
Ա՜խ սառն է, սառ էս գետին,Ջիգյար չունի, մեր սրտինԹուր ա խփում ու տանում,Մեր թոզը տալիս է՛ս գետին:
Ո՞ւմ ասեմ դարդս՝ որ լսի,Էլ ցավս ուրիշի եդ չասի:
Թո՛ղ՝ սիրտս մենակ խավարի,Հասրաթ մնա Քո լսի:
Կանաչել են սար ու ձոր.Ես եմ ա՜խ՝ քո ուխտավոր.Դու էլ թե ձենս չե՛ս լսիլ,Թո՛ղ սպանեն ինձ սար ու ձոր»:
Ո՞ւմ անկաջն ընկներ էս ձենը, որ սիրտը փուլ չի գար:
Փարիխանի էրված սրտի յարեքը բաց էլան, աչքը քցեց երկինքը էն անմեղ կույսը ու էլ չիմացավ՝ թե ի՞նչպես բերնիցը դուս էկավ:
«Յարեքս էլ եդ բաց էլան,Ա՜յ իմ կորած ծնո՛ղք ջան՝Չոր հողն ինձ հմար՝ ա՜խ փակվեց,Աստղերն ձե՛զ հմար բաց էլան:
Եթիմ, անտե՛ր՝ սուք ու լացԹողեց աշխարս՝ քո մեռածՍրտի համար, որ տանջվիս.Էլ ի՞նչ ունիս, գլուխդ լա՛ց:
Ա՜խ սրբի պես ջուր արա՛,Սրա ոտի հողն ֆուխա՛րա,էս Քրիստոնեն էլ չըլի,Ա՜յ հող ինձ էլ ջուր արա՛:
Անցվորական՝ ի՞նչ ես սրումԹուրդ ու սիրտս կտրատում.Փչի՛ր, էս սհաթն հոգիս տամ՝Որ ո՛չ հրում ա, ո՛չ սրում»:
Էս խոսքը դեռ բերնումն էր, որ ուխտավորների տուտը բաց էլավ:
Ընչանք ա որ գետինը մի քիչ դրմբդրմբաց, հալևորն էլ քնից կշտացել էր, ոտնաձենը որ անկաջն ընկավ, աչքը բաց արավ:
Ուխտավորներին տեսնիլը, գդակը վերցնիլը ու ձեռը դեմ անիլը մեկ էլավ, որ մեկ ողորմություն տան:
Հարիր տեղից, որը ուտելիք, որը թասը, որը փող դեմ արավ:
Վանին ուզում էր՝ իր բոլոր ջանն էլ նրան տա. չէ՛ր համարձակվում:
Հալևորն էն ա, տված բաների վրա մխիթարվել, օրհնում էր, որ գնացողների շատ փայն անց կացավ:
Վանու ոտը տեղն ու տեղը չորացել, ո՛չ աոաջ էր գնում, ո՛չ եդ, որ մոր աչքը նրան առավ:
Նա էլ էս էր ուզում, շլինքը ծռել, մնացել էր քարացած:
— Հա՝ ուզում ես՝ որ դրանց էլ հետըներս տանինք՝ Վա՛նի ջան,— որ մերը բերան բաց չարեց, քիչ պրծավ, ոտներն ընկնի, մոր դոշը համբուրի:
— Քո խաթրը ե՞րբ կկոտրեմ՝ արևիդ մատաղ:
Վե՛ր կաց բա՛բի ջան՝ վեր, էդ երեխեն էլ հետդ բե՛ր, ի՜նչ պատկեր ունի, հենց իմանաս, Աստուծո Գառն ա. յարաբ ո՞ր ջրատար հերնըմերն են քեզ կորցրել, ա՜յ անմե՛ղ երեխա՝ երեսիցը հենց իմանաս՝ լիս ա վեր թափում:
Ա՜խ՝ հենց իմանաս՝ իմ կորած Հոիփսիմեն ըլի, — ասեց աստվածասեր կնիկը, աչքերը սարերին քցեց, հալևորին մեկ ուլախի վրա դնիլ տվեց, Փարիխանին իր գավակն առավ, Վանու արտասունքը չորացավ, քյահլան ձին թև առավ, թռավ:
Փարիխանի ամեն մեկ գլուխը ժաժ տալիս, յա աչքը բանալիս, ուզում էր սար ու ձոր քանդի, տակ ու գլուխ անի, ընկերներին հո՝ ջրիդի տակին՝ քիչ էր մնացել՝ որ սպանի, որ մեկն էլ ա իր հավանածին մտիկ չանի, աչքով չտա, տամարն կրակի պես էր տալիս, աչքերը կայծակ էր թափում, բայց հենց Փարիխանին տեսնում էր թե չէ, յա մոտովն անց կենում, ոտ ու ձեռը թալանում, շունչը բերնումը մնում էր կապված:
Սար ու ձոր յա երեսին վարդի պես բաց էին ըլում ծիծաղում, փայփայում, յա հենց իմանում էր՝ թե երկինք, գետինք կատաղեցան, իրար պտի ուտեն, Վանուն էլ հետը:
էսպես հազար միտք սրտովն անց էին կենում, նրա արինը սառցնում, կամ վառում:
Ուր տեղ որ էլ վեր Էին գալիս, նա երեխի պես յա ծուլըծուլ էր ըլում, յա ջրի ղրաղի, քարի վրա կանգնում, աչքերը գնում, խելքը մաղվում:
Ա՜խ՝ աոաջին սե՛ր, ո՞ր կրակը Էնպես կերի, կփոթոթի, ո՞ր թուրը Էնպես լերդախորով կանի, ինչպես դու:
Ո՞ւմ Ծաղկեվանքի սուրբ սարը, նրա փչչած ծաղիկները, նրա երկնանման գլուխը՝ Էնպես կքաշեր, կտաներ, ինչպես Վանու սիրտը:
Ճամփեն դառել էր նրա համար՝ մեկ տարվա ճամփա, ո՛չ պրծնում էր, ո՛չ հատնում:
Գեջդանգեջ հենց սարի դոշը հասան թե չէ, Վանին որ չոքեց ո՛չ, խելքը գլխիցը գնաց. Չէ՛ր իմանում՝ թե յարաբ իրա մուրազն էլ տեղ կհասնի, թե չէ՛:
Ով խունկ ու մոմ կվառեր, մատաղ կմորթեր, նրա սիրտն էր մատաղ դառել, նրա շունչն ու լեզուն՝ խունկ ու մոմ:
Իրիգունը որ կրակի ծուխը, ճրագների լիսը, քամու սլսլոցը, ջրի քչքչոցը, մութն ու խավարը, աստղերի ծիծաղը, ծաղկների բուրվառը՝ իրար չի խառնվեցին, նրա հոգին էլ էնպես խաոնվեց. էնպես իր ներսը տակ ու վեր արեց:
Խալխը՝ բեզարած՝ քուն էր մտել. Վանին էնքան իր սիրածի երեսին նայեց, որ մոր հետ քուն մտավ, հալևորն Էնքան էր օրհնել նրան, որ քար ըլեր, կծաղկեր:
— Ինձ արևշատություն մի՛ ուզի՛ր՝ ա՜յ ծեր. պապի,— ասում էր մտքումը, արևս էլ քո ձեռին, ջանս էլ, էս խավար սիրտը մի բաց արա, Էդ արդար ձեոովդ մեզ մի օրհնի՛ր, մեզ ձեռ ձեռի տո՛ւր, հետո ե՛ս հոգիս հանեմ էդ քո մնացած օրերը մխիթարեմ:
Լիսնյակն Ալագյազի ծերիցը աչքը բաց արեց. Երևանու դաշտի երեսին ծովի պես կանգնած բուղը սիպտակեց, դառավ լուսակամար:
Գիշերվան ցողն հազար տեղից վովոում, փլփլում էր:
Վանու աչքին Էնպես էր երևում՝ թե երկնքիցը քուլա քուլա լիս էր վեր գալիս, հրեշտակի ձեն էր լսում, խնկան ծաղկի հոտ առնում, Փարիխանի Էն ցողաթաթախ, լուսակոլոլ երեսին մեկ էլ որ մտիկ չարեց, մեկ էլ Էն անմեղ պատկերը՝ որ շունչը քաշելիս՝ չտեսավ, ուշ ու միտքը գնաց:
Ինքն էլ չիմացավ՝ թե ի՜նչպես տեղից վեր կացավ, հեռացավ, բայց հենց մի քիչ ոտը փոխեց, հենց գիտես մեկը փեշիցը քաշեց, էդ բերեց, էլ եդ Փարիխանի մոտ չոքացրեց:
Թե ինչ բերնիցը դուս Էկավ, ինքն էլ չիմացավ, բայց ով սիրտ ունի, նա կիմանա, նա կցավի:
«Լիսնյա՛կ՝ ի՞նչ ես դուս էկել,Կանգնել, աչքդ բաց արել,Որ իմ խավար սիրտս մաշես,Ա՜յ երեսիդ մեռնեմ ես:
Քեզ ստեղծողն, լիս տվողն,Որի ոտի ես եմ հողն,Անշունչ տեղովդ, որ քեզ տվեցԼիս. իմ շունչս ո՞ւր քաշեց:
Ա՜խ՝ մեկ աչքդ բաց անես՝Տեսնիս իմ հալն, էլ եդ խփես.Ա՜յ իմ սրտի դու քանդող՝Քանի՛ քնիս, քա՛նի՝ օ՜խ:
Մեռնիլն ինձ ի՞նչ քյար կանի,Դեռ քեզ չասած իմ սրտիԽորհուրդն, ի՞նչպես հողը մտնիմ.Էդ լիս երեսիդ մեռնիմ:
Արինս սրտումս ցամաքեց,Երբ աչքդ քնին քեզ տվեց,Թո՛ղ՝ երազում ա՜խ՝ տեսնիմՔեզ իմ դոշիս՝ ու փչվիմ»:
Վանին չէ՛ր իմանում թե ձենը մոր անկաջն էր ընկել, անսաս աչքը բաց արել ու մտիկ անում, որ տեսնի, վերջն ի՞նչ կըլի:
Չէ՛ր ուզում որդու էն քաղցր ձենը կտրիլ տա:
Ողորմելի երիտասարդը էնպես կսկծու որ նղղաց ո՛չ, գլուխը իրան իրան ցածացավ, հենց իմացավ քար էր՝ որ երեսը վրեն դրեց, բայց՝ ի՜նչպես սասանած վեր թռավ, երբ Փարիխանը ոտը քաշեց:
— Վանի ջան՝ մեր տունը քանդեցիր, մեր անունը բեդնամ արի՛ր, էդ ի՞նչ հալի ես՝ քո մերը մեռնի, — ասեց ողորմելի կնիկը ու որ վրա չի՛ թռավ, որ որդուն, եդ բերի, չունքի սա Փարիխանի ոտի շորշոփը որ չառավ, հենց իմացավ՝ հոգին էլ հետը քաշեցին, մեկ ախիցն ավելի՝ էլ բան չասեց ու ձորնըվեր ընկավ:
էս ձենըձորը, ոտի շփլթոցը Վանու հոր անկաջն էլ ընկավ, Փարիխանը հո լեղապատառ՝ չէ՛ր իմանում, թե ուր կորչի:
Հալևորի ճտովը որ չընկավ, սա էլ դողդողալով աչքը բաց արեց, սրբեց, երեսին խեչը հանեց՝ ու հենց լսեց, ինչ անց էր կացել, ինքն էլ Վանու հորնըմոր ետևիցն ընկավ:
Փարիխանն էլ ո՞ւր կը մնար, որ իր հերը գնաց:
Վանին Էնպես ուշագնաց մեկ քարի վրա ընկել, հոգու հետ կռիվ էր տալիս, մերը նրա գլուխը գոգը դրած՝ իրան սպանում էր, որ մյուսներն էլ հասան:
Ինչ ծնողքն էին անում՝ Աստված հեռու տանի, քար չմնաց, որ գլխըներին չտան:
Հենց իմանում Էին խաչն ա իրանց որդուն պատմել, գժվացրել:
Հերը չոքեց, հալևորը հետը, Փարիխանն էլ՝ էս հադաղին որ վախելու ու ամաչելու վախտը չէր, բայց ցավելու ու կսկծալու՝ ձեռները խաչեց, Վանու մոր առաջին չոքեց:
«Աստված՝ փառքդ շատ՝ էս սիպտակ մազիս խեղճ արի, մեղավորը ե՛ս եմ, ե՛ս, ինձ պատժի՛ր, իմ գլխիս թող կրակդ վեր գա»:
Հերն էր գոռում, իրան կտրատում:
«Ո՜վ Մայր Աստվածածին՝ որ Քո ոտն ենք էկել, էս գերեզմանի դուռը հասած, աղքատ հալևորիս հոգին ա՛ռ, էսպես բարի ծնողաց զավակը մի՜ կորցնի՛ր, իրանց բա՛շխիր, սրա ջիվան արևին խեղճ արի՛, սրա մուրազը ի՜նչպես ես իր փորումը թողում, երեսս ոտիդ տակն՝ Աստված», — հալևորն էր մղկտալով ասում:
«Ա՜խ ի՛նչ արի, ի՜նչ՝ տեր իմ Արարիչ Աստված՝ որ իմ ոտը որտեղ մտնում ա, էնտեղ ուզում ես քանդիլ:
Եթիմ, անտերին մկամ քո արեգակն էլ ա խեթ աչքով նայում:
Ո՞ւր ինձ սրան ռաստ բերիր, որ իմ մեղքի խաթեր, սա չարչարվի:
Բաս ընչի՞ էր երեկ էնպես ուրախ:
Ինձ որ չէ՛ր տեսել, իմ շունչը որ չէ՛ր իմացել, իմ դառը շունչը, սրա արդար սիրտը՝ ե՞րբ էսպես կպղտորվեր, ե՞րբ սա էս օրը կընկներ:
Հրես չոքել եմ առաջիդ, հերնըմերս գլխիցս պակասացրիր, ինձ որբ թողիր՝ իմ օրս խավարի, իմ աչքս դուս գա:
Ուխտ էի գալիս, որ մեկ ճար գտնիմ. դու էս ջիվան տղին ինձ ռաստ բերիր, որ իմ դարդին դարման անի. Ա՜խ՝ քարանա՛ր թող ոտս, կուրանա՛ր թող աչքս, սա չի՛ ինձ տեսներ, սա՛:
Իմանում եմ սրա դարդը, էս գիշեր, էս գիշեր… ա՜խ... վա՜յ... »:
Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
Ա՛խ սա էլ էստեղ գնաց...
Աստղերը պելացել, սև քարափների, խոր էրերի բերնիցը՝ հենց գիտես դժոխքն ըլեր քիչ քիչ բացվում, որ նրանց սաղ սաղ կուլ տա:
«Հա՝ ծառա եմ Քո սուրբ զորությունին՝ Մարիամ Աստվածածին, փոքր վախտից սկսեց Փարիխանը էլ եդ դելը տալ, ասիլ. գիտեմ իմ հորնըմոր աղոթքը դեռ ինձ վրա յա. ես ի՜նչ եմ, որ էսպես օջախի զավակ դառնամ, էսպես մեր ունենամ, էսպես հեր:
Իմ արևախաշ երեսին, իմ կտրատված շորերին, իմ բոբիկ ոտներին մտիկ անողը՝ ողորմությունից ավելի, ինձ ի՜նչ լայաղ կանի, որ հետս էլա խոսի:
Բայց ինչ իմ բարի հրեշտակն ինձ ասում ա, կանեմ, հրես դոշս բաց եմ անում, որ ոտներն ընկնիմ, սա էլ թող եդ գա, որ իմ հալս տեսնի, ինձ տիրություն անի:
Ամա որ ինձ լայաղ չանի, ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ւր կորչիմ»:
«Մեղավորիս ինձ նայի՛ր,Աչքդ մի բա՛ց՝ ինձ նայիր:
Սիրտ սրտի որ մեկ ուզեցՍիրածն՝ հո ա՜խ՝ իրն ա իր»:
Ասեց, ու Վանու մոր ճտովն ընկավ:
Բոլորի միջին հալևորի խելքն էր մի քիչ գլխին:
Նրա արդար հոգին նրան ազդեց, որ էս սրբի պատիժ չէր, սրտի պատիժ էր:
Իր հոգեորդու խորհուրդն էլ՝ իր բերնիցն էր լսել, էլ ի՜նչ բախտավորություն նրա համար սրտով կուզեր, քանց էս:
«Եթմի տերն էլ դու ես՝ փառքդ շատ ըլի՝ Աստված». Հոգոց քաշեց ու աչքերը լիքը՝ տեղիցը վեր կացավ:
Վանին երազումը տեսել էր, որ մուրազի ոսկեթասը վարդ մանիշակով զարդարած՝ իրան դեմ արին:
Մեկ քաղցր հով, որ երեսին էլ չփչեց, շունչը քիչ քիչ վրեն էկավ:
Ինչպես մեկ անուշ քնից որ աչքը բաց չարեց, հենց էն իմացավ, որ մեկ ձեռ իր ձեռը բռնել, մեկ հրեշտակ առաջին կանգնել, երեսը շուռ էր տվել: